Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
5/6/2026 10:57

Արմեն Աշոտյանին ձերբակալել են․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին հայտնել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Նա տեղեկացրել է, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։ «Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ասել է Շարմազանովը։