Հերթական ջղաձգումների դրսևորումն է տեղի ունեցել. Մամիջանյան

5/6/2026 11:20

Արմեն Աշոտյանի դեպքում սա արդեն անձնական վենդետա է, ակնհայտ է, որ հաշվի առնելով իր ակտիվությունը՝ հերթական ջղաձգումների դրսևորումն է տեղի ունեցել,- լրագրողներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Արմեն Աշոտյանը երկար ժամանակ է անցկացրել անազատության մեջ, նա անցկացրել է գրեթե 2 տարի և անազատության մեջ, և տնային կալանքում, և ծանր սահմանափակումների տակ, բայց շարունակում էր իր ակտիվ գործունեությունը: Ընտրությունները արդեն կեղծվում են, եթե մեր հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել: Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար դեռ ընտրական պրոցեսը սկսելու պահին, այս պահին արդեն թիվը կրկնապատկվել է»,- նշել է Մամիջանյանը: