Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
5/6/2026 12:27

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասել են Կոմիտեից: