Մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով
5/6/2026 13:53

Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ասել է հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ հիմա ներկայիս ղեկավարությունը, ես կասեի, արհեստականորեն փորձում է երկիրը դնել խաչմերուկում, պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հիշեցրել, որ Ռուսաստանին քաջ հայտնի է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
«Հայաստանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դե ֆակտո փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով ԵԱՏՄ-ին անդամակցությունն իր օգուտներով գերակշռում է Հայաստանի համար, քանի որ այդպես երկիրն ավելի արագ է զարգանում։