Armat Media-ի խմբագրությունում խուզարկություն է

5/6/2026 14:02

Քրեական վարույթի շրջանակում Armat Media-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ գործը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ «Արմաթ մեդիայի» խմբագրության դռներն այս պահին փակ են, ներսում քննչական գործողություններ են ընթանում, բարձր ձայներ են լսվում, իրավապահներն առգրավել են լրագրողների հեռախոսները։