«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել

5/6/2026 18:12

«Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը և Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ հայց ներկայացրեցրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: «Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր որոշումը: Գտնում ենք, որ կան բավարար հիմքեր՝ այդ գրանցումը ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելու: Եթե այնուամենայնիվ, ԿԸՀ-ը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,- ասել է Առաքելյանը: Ըստ Առաքելյանի՝ Արամ Սարգսանը և հասարակական գործիչները բարձրաձայնում են բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են շեշտակիորեն փոխել ընտրության գործիքը: «Արտաքին ազդեցության մասով, ֆինանսական թափանցիկության մասով, խոսույթ կա նաև արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա չնշում գործադրելով ՀՀ տեղափոխելու մասով, մարդիկ մեքենաներով ու ստիպողաբար, գալիս են պարտադրված ընտրության մասնակցելու և որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու»: