Բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները

5/6/2026 18:18

Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները,- «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել քարոզարշավի ժամանակ։ «Մենք բացառելու ենք այն կարգավիճակը, որը՝ ցավոք, այսօր Հայաստանը ստացել է, սա նվաստացնող նիկոլական մոդել է: Հարևանների հետ հարաբերություններում սա տեր ու ծառա հարաբերությունների մոդել է, որտեղ տերը Ալիևն է, ծառան՝ Նիկոլը, մենք այս մոդելը բացառում ենք և մերժում ենք: Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն Ալիևի ծառան կառավարի: Այն մարդը, ով բերել է արցախյան պատերազմ և կորուստ՝ սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառը օգտագործել, ինքը չպետք է կեղտոտի այդ բառը»,- ասել է Քոչարյանը և շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքից նույնիսկ աղավնին չթռավ՝ հասկանալով, որ դա ֆեյքային իշխանություն ու խաղաղություն է: