Ո՞ր ժամկետում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել

5/6/2026 18:24

Ո՞ր ժամկետում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել․ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է: «Կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ժամկետը Ի պատասխան բազմաթիվ հարցերի «Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները 8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:» Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: Այսօր «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: