Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

5/6/2026 19:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նիստը կմեկնարկի այսօր՝ Հակակոռուպցիոն դատարանում։ «Արմեն Աշոտյանին կալանավորելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Նիստը՝ մի քանի ժամից, կոնկրետ ժամի մասին կգրեմ ավելի ուշ»,- հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Այսօր վաղ առավոտյան է ձերբակալվել Աշոտյանը։ Քննչական կոմիտեն պարզաբանել էր, թե ինչու են ձերբակալել Աշոտյանին ու մի խումբ անձանց։