Ժամը 22.00-ին կքննվի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը
5/6/2026 19:25

ԿԸՀ-ն այսօր ժամը 22։00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը․ այս մասին «Փաստինֆոյին» ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։