Իրենց պետք է խամաճիկ իշխանություն

5/6/2026 19:27

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արևմտյան դերակատարներն ու իրենց հովանու ներքո գործող կառույցները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները, ապօրինի կալանավորումները, վարչական և պետական ռեսուրսների անսահմանափակ կիրառումն ու պետության ուզուրպացումը: Իրենց ո´չ ՀՀ զարգացումն է կարևոր, ո´չ անվտանգությունը: Իրենց պետք է խամաճիկ իշխանություն, որին ում դեմ կուզեն` կօգտագործեն. թքած, թե այդ երկիրն այդ ամենի հետևանքով վարի չի գնա»։