Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով. Քոչարյան
5/6/2026 19:30

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով կապահովվի խաղաղությունը,- հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ։
«Վստահ եղեք՝ դա հնարավոր է, և մենք դա կանենք։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես ժամանակակից արդյունաբերական երկիր, տարածաշրջանում ամենաարդյունավետ զարգացող երկիրը, զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով։ Կրկին կդառնանք տարածաշրջանի ներդրումների համար ամենագրավիչ երկիրը։ Եղել ենք և կրկին կդառնանք։
Մենք չենք պայքարելու մեր սեփական պատմության, Արարատի՝ լեռան, ոչ թե Միրզոյանի, Հայ Առաքելական եկեղեցու, ինքնության դեմ»,- հայտարարել է Քոչարյանը։
«Խոստանում եմ, որ կունենանք ամենաուժեղ, կայուն երկիրը՝ բովանդակությամբ հետաքրքիր, հիմնված ազգային արժեքների համակարգի վրա, որտեղ քաղաքացին չի մտահոգվի անվտանգության հարցերով, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները, ոչ թե քաղաքացին»։
Նրա խոսքով՝ սա կլինի երկիր, որը ստիպված չի լինի պայքարել անվերջ ճգնաժամերի դեմ, որտեղ պետական ծառայողը ստիպված չի լինի կատարել ապօրինի հրամաններ՝ աշխատանքը չկորցնելու համար։