Երկրաշարժ՝ Իրանում
5/6/2026 21:48

Իրանի Ֆարս նահանգի հարավում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Ցնցումները գրանցվել են Ֆարս և Բուշեր նահանգների սահմանին գտնվող Բալադե ավանի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։