Զելենսկին հանդիպում է խնդրել, սակայն դեռ իմաստ չեմ տեսնում․ Պուտին

5/6/2026 21:50

Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով ինձ հետ հանդիպում է խնդրել, սակայն ես դեռ հանդիպման իմաստ չեմ տեսնում,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևը հանդիպում է խնդրում, բայց սարսափելի հանցագործություններ է կատարում»,-ասել է Ռուսաստանի առաջնորդը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումում՝ մեկնաբանելով Ստարոբելսկի վրա հարձակումը։ Պուտինը կարծում է, որ Զելենսկու բաց նամակը «պարունակում է անքաղաքավարության տարրեր»։