ԱՄՆ-ը շուտով կավարտի Իրանի հետ պшտերազմը համաձայնագրով կամ կnշտ մեթոդներով

6/6/2026 12:39

ԱՄՆ-ը ծրագրում է շուտով ավարտել Իրանի դեմ գործողությունը երկկողմ համաձայնագրի միջոցով կամ ավելի կոշտ մեթոդներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հասել ենք այն կետին, երբ պետք է շատ արագ հեռանանք Իրանից, և դա կլինի շատ վճռական քայլ։ Այսպես թե այնպես, լինի դա թղթի կտորի օգնությամբ, թե կոշտ մեթոդներով»,- ասել է նա Վիսկոնսին նահանգի Չիպևա Ֆոլս քաղաքում գյուղատնտեսությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ։ «Մենք հիմնականում արդեն ավարտել ենք դա։ Դուք կտեսնեք, որ դա կավարտվի թղթի օգնությամբ կամ ավելի բարդ եղանակով, թեև կարելի էր ասել, որ դա շատ ավելի հեշտ ճանապարհ է»,- ամփոփել է Թրամփը։