Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

6/6/2026 21:39

Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթն է եկել Հայաստան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` չվերթը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։ Հավանաբար՝ ինքնաթիռում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ, քանի որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում։ Հիշեցնենք` 2026 թվականին Գերմանիայից Հայաստան ևս երեք արտաքսման թռիչք է իրականացվել։ Երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին, մեկը` մայիսի սկզբին։ Ավելի վաղ նշվել էր, որ մայիսի սկզբին տեղի է ունեցել ԱՄՆ-ից Հայաստան հերթական արտաքսման չվերթը։