Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են

7/6/2026 08:35

Oragir.News-ի հաղորդմամբ` վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են կատարվել։ «Հայաստան» դաշինքի շտաբում առավոտյան 5-ին են սկսվել խուզարկությունները, ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։ Կայքի տեղեկություններով` վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նաև իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի բնակարանում։ Խուզարկություններ են կատարվում նաև «Ուժեղ Հայաստանի» շտաբներում։ Կան ձերբակալվածներ։