Այսօր Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

7/6/2026 08:56

Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են​, որ հունիսի 7-ին Ստեփանավանի համայնքապետարանը (այդ թվում՝ օպերատիվ շտաբը) կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով: «​Տեղատարափ կարկուտի հետևանքով առաջացած վնասների արձանագրման հետ կապված հարցերով կարող եք դիմել համայնքապետարան»,- ասվում է հաղորդագրությունում։ Երեկ Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: