Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն մեծ փոփոխության

7/6/2026 08:59

Հանուն մեծ փոփոխության մեր երկրում, վերակառուցվող Հայաստանի կատարեցի ընտրությունը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում։ «Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիը վերակառուցելու և ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը։ Մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի․ այսօր բոլորը գնան, ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։