Ընտրական գործընթացում տեխնիկական խնդիրներ կան․ ԿԸՀ նախագահ
7/6/2026 10:03

Կան տեխնիկական խնդիրներ, մեզ արդեն մի քանի տեղամասերից ահազանգել են, որ ցուցակների հետ կապված՝ տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի հերթական համարն է, բայց տպագիր ցուցակում հերթական համարը մեկ կամ երկու նիշ տարբերվում է,- ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն է ասել։
«Մեր իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով զբաղվում է: Բոլոր տեղերում, որտեղից ստացել ենք ահազանգ՝ հանձնարարալ ենք, որ ընտրողը իր անվան դիմաց ստորագրի:
Բոլոր խնդիրներին արագ լուծումներ ենք տալիս, ահազանգերով զբաղվում ենք և խնդիրները լուծվում են»,- ասել է նա։