Մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն

7/6/2026 10:05

Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Բագրատ Սրբազանը։ «Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ Որևէ ընտրություն, և այս պարագային սա, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Կեղծավորություն է և խաբեություն է, երբ դու չես գնում քվեարկության, քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացում և ուրիշից հետո պահանջում ես, որ քո կյանքը բարեփոխվի։ Ով չի գնալու քվեարկության, ոչ թե հետո իրավունք չունի խոսելու, այլ ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ Մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար և դուք մնաք այդ որոշումների ներքո»,- ասել է Սրբազանը։