Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են

7/6/2026 10:08

2005 ընտրատեղամասից 48–ում ունեցել ենք հանձնաժողովի անդամների 50 բացականեր, նրանցից 2-ը նախագահ և 1-ը՝ քարտուղար։ Օրինակ, 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված,- առավոտյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված։ Որոշ ընտրատեղամասերում էլ տեխնիկական խնդիրներ են եղել, երբ սարքը կտրոնը տպագրել է, ու ընտրողի հերթական համարն է եղել, իսկ ցուցակում մեկ կամ երկու նիշ այլ է եղել։ Այս դեպքում, որտեղ նման խնդիր է եղել, հանձնարարվել է, որպեսզի ընտրողն իր անվան դիմաց ստորագրի։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե բացականեր լինեն, եթե անհրաժեշտություն է լինում` նոր անդամներ են նշանակում»,– նշել է նա։