Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց․ Վեհափառը քվեարկեց
7/6/2026 11:10

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Էջմիածնի թիվ 14/11 ընտրատեղամաս և քվեարկել Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում։
«Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց: Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի՝ այսօր և միշտ, ամեն: Մնացեք խաղաղությամբ»,- նշել է նա: