Իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների

7/6/2026 11:14

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների․ այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։ Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։ Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը»։