Փաշինյանը քվեարկեց
7/6/2026 11:16

Ժողովուրդը ինչ որոշի, ես այն էլ կանեմ,- այսօր քվեարկելուց հետո ընտրատեղամասի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը, ապագային և երեխայի հեղափոխությանը տեր կանգնելու համար»,- ասել է նա:
Հարցին, թե ինչու է Փաշինյանը հնարավոր հաղթանակի դեպքում առաջնահերթ մեկնելու Մոսկվա՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ առաջինի ու երկրորդի հարց չկա:
«Նախ առաջինի ու երկրորդի հարցը չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ, ասել եմ նաև, որ հույս ունեմ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում: Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,- նշել է նա: