Ընդդիմության շանսերը բարձր եմ գնահատում․ Քոչարյան

7/6/2026 12:35

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում։ Վարչապետի թեկնածուն ընտրատեղամաս էր գնացել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ և նշել, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում: «Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են: Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։