Ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 14,5 տոկոսը

7/6/2026 12:37

Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի կամ ընտրողների 14,5 տոկոսը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: