Լավ տրամադրությամբ եմ գնում քվեարկության․ Կարապետյան

7/6/2026 12:45

Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված և շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք որոշել մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշեն,- քվեարկելուց հետո այս մասին ասել է Սամվել Կարապետյանը: «Շատ լավ տրամադրությամբ եմ գնում քվեարկության, մարտական տրամադրությամբ՝ ինչպես մեր հայ ժողովուրդը: Ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, ամեն մի ցնցում նորից հետ է գցելու մեր երկրի զարգացումը»,- նշել է նա: