Georgian Airways-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
7/6/2026 16:06

Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիում. այս մասին հայտնում է Georgia Online-ը։
«Վրացական մայրաքաղաքից թռիչքից հետո տեղի է ունեցել սրահի ապահերմետիկացում։ Թթվածնային դիմակները ավտոմատ կերպով դուրս են ընկել ուղևորների գլխավերևում գտնվող հատուկ վահանակներից, և ինքնաթիռը ուժեղ ցնցվել է։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռը վերադարձել է Թբիլիսի և բարեհաջող վայրէջք կատարել»,- սոցցանցերում գրել է բնակչուհի Իա Մոցցարելլան։