ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության. Օվերչուկ

7/6/2026 16:55

Մոսկվան մշտապես ասում է Երևանին, որ ԵՄ-ն տնտեսական միավորումից փաստացի վերածվել է ռազմաքաղաքական միության. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է «Интерфакс»-ը։ «Այդ մասին մշտապես ասել ենք Հայաստանին, ընդ որում՝ ասել ենք ոչ մեկ տարի։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմում, մենք չէինք ցանկանում դա հրապարակայնացնել։ Մենք ասում էինք, որ Եվրոպական միությունն այսօր արդեն այն տնտեսական ինտեգրացիոն միավորումը չէ։ Այսօր դա միություն է, որը փաստացի արդեն վերածվել է ռազմաքաղաքական միության, և որը բացահայտ հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին»,- ասել է նա «Вести» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։ Մոսկվան ուշադրություն է հրավիրել և շարունակում է ուշադրություն հրավիրել դրա վրա «հայ գործընկերների, ընկերների, դաշնակիցների ուշադրությունը, որպեսզի նրանք մտածեն, թե ինչ են անում»,- հավելել է Օվերչուկը։