Վահագն Խաչատուրյանը քվեարկել է

7/6/2026 18:12

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 7/46 տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Քվերակելուց հետ նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հանրապետության նախագահը: