Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1.224.957 քաղաքացի

7/6/2026 18:17

Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92%-ը։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։