Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է

7/6/2026 20:04

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ «Փաստինֆո»-ին ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։ «Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնին։ Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել»,- ասել է ԿԸՀ խոսնակը «Փաստինֆո»-ի հետ զրույցում»։