Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58,97 տոկոսը

7/6/2026 21:16

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 տոկոսը. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 ընտրող. այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քվեարկության մասնակցության արդյունքները. Երևան - 496 643 ընտրող (63.4 տոկոս) Արագածոտնի մարզ – 69 993 ընտրող (61.7 տոկոս) Արարատի մարզ – 131 819 ընտրող (59,87 տոկոս) Արմավիրի մարզ – 126 303 ընտրող (55,8 տոկոս) Գեղարքունիքի մարզ – 97 114 ընտրող (54,6 ընտրող) Լոռու մարզ – 124 983 ընտրող (58.59 տոկոս) Կոտայքի մարզ – 148 302 ընտրող (61,66 տոկոս) Շիրակի մարզ – 115 249 ընտրող (55,46 տոկոս) Սյունիքի մարզ – 71 320 ընտրող (66,67 տոկոս) Վայոց Ձորի մարզ – 29 293 ընտրող (65,63 տոկոս) Տավուշի մարզ – 65 579 ընտրող (63,4 տոկոս)