ՔՊ-ն հաղթել է ընտրություններում

8/6/2026 07:16

2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարել է Փաշինյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը։ Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։