Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան

8/6/2026 11:22

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: «Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»,- գրել է Մակրոնը: