Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին
8/6/2026 11:30

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ
Հաղթեց ժողովրդավարությունը։ Ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։
Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,-գրել է Տիխանովսկայան։