Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին

8/6/2026 15:13

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: «Շնորհավորում եմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստանում կայացած ընտրություններում Ձեր հաջողության կապակցությամբ: Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է: Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- գրել է Կոսը: