Նարենդրա Մոդին շնորհավորել է Փաշինյանին

8/6/2026 16:38

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»,- գրել է Մոդին: