Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

8/6/2026 19:38

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է. «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկկողմ և եվրոպական համագործակցության հետագա խորացմանը Հայաստանի հետ»։