Երկրաշարժ՝ Իրանում
9/6/2026 12:27

Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում, իսկ օջախը եղել է մոտ 10 կիլոմետր խորության վրա։
Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։