Ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել
9/6/2026 13:08
Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու,- ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է ասել:
«Սա շատ վատ ընտրություն էր: Անում են այնպիսի բաներ, որ վերընտրվեն և չեն էլ թաքցնում, քանի որ վերընտրվելու դեպքում անպատժելի են: Իշխանությունները 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել: Սա նշանակում է, որ ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել: Խորը համոզմունք ունեմ, որ ընտրության այս թվերը չեն արտահայտում մեր ժողովրդի իսկական ցանկությունները:
Միանշանակ չունեն մանդատ Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու»: