Մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական
9/6/2026 14:44

Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան: Ինչ հիմնավորումներով, ինչ իրավական հիմքերով և ինչ ծավալով՝ բավականին մեծ փաթեթ պատրաստվում է, դրա մասին իրավական մեր խումբը հանդես կգա,- «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել:
«Ինչ վերաբերում է այն քննարկմանը՝ մանդատները վերցնելու ենք, չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, մի շարք հարցերի պատասխաններն իմանալուց հետո, համապատասխան խորհրդակցություններ անցկացվելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ որոշում կլինի, որովհետև, կարծում ենք՝ այդ որոշումը պետք է լինի միասնական:
Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից: Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով, պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից ենք այդ որշումն ընդունելու:
Շատ կարևոր է միասնական, ընդդիմադիր որոշումը, ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է միասնական որոշումը»,- ասել է նա: