ՌԴ-ն նախընտրում է սպասել քվեարկության պաշտոնական արդյունքներին

9/6/2026 14:46

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելըմ- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների: Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների»,- նշել է Պեսկովը: Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։