Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա. Լեբեդև
9/6/2026 14:48

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը կկայունանա։
«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է նա։ Համագործակցության գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններն անցել են բարդ պայմաններում, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում նախքան քվեարկության մեկնարկը։ «Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրեց, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր»,- նշել է նա։