Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

9/6/2026 16:10

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: