Ընտրակաշառքի մեջ «բռնվածները» պետք է բանտ նստեն. Փաշինյան

9/6/2026 16:21

Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում,- Գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը: «Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական-ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են հիմա, անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ: Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտակաշառք վերցնելու կամ տալու մեջ «բռնվել» են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյուքների ամփոփման առնվազն օրը լինեն բանտում: Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, պետք չէ խղճահարության տեսարաններ սարքել: Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովորդը և նրա ազատ կամքը, նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը: