Շենքի բակում կրակոցներ են հնչել, վիրավոր կա

9/6/2026 19:00

Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում, ժամը 15:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Կա վիրավոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների տուժածինն է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: