Քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի ձայներն ավելացել են
9/6/2026 19:15

27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն:
Այս մասին փոխանցում է «Ազատությունը»:
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հայտնել է, որ 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։
«Հետևաբար, դեռ ոչ ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»,- գրել է Ասլանյանը։