Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան
9/6/2026 20:36

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները՝ նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել է փաստաթղթերի թարգմանություն, որոնք նրանց մի մասը պահանջել էր նախորդ դատական նիստի ժամանակ։ Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին: